Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը
Հունիս 05,2026 12:21
Ձերբակալվել է Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը։
Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են. «Ի պատասխան հաստատում ենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ.Բ.-ն: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Գ.Բ-ին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան»։
