Գագիկ Բեգլարյանին կալանավորեցին՝ մեկ ամսով
Հունիս 05,2026 22:41
Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի ու կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին մեկ ամսով կալանավորեցին։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին հետևյալը. «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գ.Բ.-ն: Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման մեջ: Գ.Բ-ին կալանավորելու միջնորություն է ներկայացվել դատարան»։
