Արմեն Աշոտյանին մեկ ամսով կալանավորեցին
Հունիս 06,2026 10:14
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորեցին՝ մեկ ամսով։
Այդ մասին դատական նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Արմեն Աշոտյանը մեկ ամսով կալանավորվեց, խայտառակ որոշում, դատավարություն և միջնորդություն։
Ակնհայտ է, որ խելագարը, հերթական անգամ հասկանալով, որ Արմեն Աշոտյանն, ի տարբերություն իրեն, կիրթ է, գրագետ է, լավ ընտանիքից ու նորմալ մարդ է, կալանավորեց, քանի որ չի սիրում նման մարդկանց»,-ասաց Աթանեսյանը։
