Արջուտի բնակիչներն ահազանգում են․ գյուղին կից աղբավայրը ծխում է ամենօրյա ռեժիմով
Լոռու մարզի Արջուտ բնակավայրին կից աղբավայրն ավելի քան 30 տարի ամենօրյա ռեժիմով ծխում է։ Այն ծառայում է Վանաձոր քաղաքին և Փամբակ համայնքի գյուղերին։
Արջուտի բնակիչները Regions TV-ի հետ զրույցում ընդգծեցին, որ նույնիսկ տարրական կենցաղային գործեր անելը դարձել է անհնար, ժամանակ առ ժամանակ ծխի հոտը տանը նստած էլ են զգում։ Բնակավայրի վարչական ղեկավար Դավիթ Հովհաննիսյանի պնդմամբ՝ կատարվում են հողային աշխատանքներ որոշակիորեն վիճակը մեղմելու համար։
Ըստ փորձագետ Պերճ Բոջուկյանի՝ հողային աշխատանքները բավարար չեն խնդիրը կարգավորելու համար, պետք է ձեռնարկվեն հստակ քայլեր, օրինակ, աղբը վերամշակեն ու տեսակավորեն։ Փորձագետի խոսքով ամենավտանգավորը շինաղբն է, որի այրման հետևանքով արտադրվում են թունավոր քիմիական նյութեր, և նույնիսկ փոքր կոնցենտրացիայով գազերն ազդում են մարդու առողջության վրա։
Մանրամասները՝ տեսանյութում։
