Մենք հայտարարել ենք, որ առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժը իրավունք ունի առաջադրել իր վարչապետի թեկնածուին․ Ռոբերտ Քոչարյան | Region

Մենք հայտարարել ենք, որ առավելագույն ձայներ ստացած քաղաքական ուժը իրավունք ունի առաջադրել իր վարչապետի թեկնածուին․ Ռոբերտ Քոչարյան

Հունիս 07,2026 12:58

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն այսօր քվեարկությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի՝«Հայաստան» դաշինքի կողմից ենթադրյալ ընտրակաշառք տալու վերաբեյալ հաղորդագրություններին, ասաց․ «Ծանոթ չեմ այդ նյութերին, երեկ կոմիտեի բենեֆիսն էր, ամբողջ օրը ինչ որ ձայնագրություններ էր տարածում, տպավորություն էր, որ այս երկրում բոլոր քաղաքացիները գաղտնալսվում են։ Եթե դուք, ուրիշները հաշտ են այդ մտքի հետ թող քվեարկեն այն ուժի օգտին, ով այս մթնոլորտը ստեղծել է»։

Հարցին՝ եթե դուք չստանաք ընդդիմության մեջ ամենաշատ ձայները, պատրա՞ստ եք ձեր ձայները տալ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժին, Քոչարյանը պատասխանեց․«Մենք հայտարարել ենք, որ առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիր ուժը իրավունք ունի առաջադրել վարչապետի թեկնածու։ Սա Սահմանադրությունից բխող հանգամանք է, այո, իհարկե»։

Լրագորղի հարցին՝ Փաշինյանը սպառնալիքներ է հնչեցնում՝ «կզզացնել, եռագլուխ հրեշի գլուխները կտրելու եմ», եթե ընդդիմությանը չհաջողվի ընտրվել, այս սպառնալիքները կարո՞ղ են տեղ հասնել, Քոչարյանը պատասխանեց․«Եթե մեր ժողովուրդը հաշտ է այդ կեղտոտ բերանի հետ, ուրեմն թող գնան ընտրեն։ Մի մարդը, որ ունի նման հիստերիկ դրսևորումներ, ցույց է տալիս, որ պացիենտի կարգավիճակ պիտի ունենար, ոչ թե երկրի առաջնորդի»։

Հարցին՝ մյուս ընդդիմադիրները՝ Գագիկ Ծառուկյանն ասում է՝ չենք միանալու Քոչարյանին, Արման Թաթոյանն ասում է՝ նախկինների վերադարձչի լինելու, Սամվել Կարապետյանի ուժն ասում ՝ մենք ենք հաղթելու, հիմա եթե դուք լինեք ընդդիմադիր առաջատարը, բայց ոչ այնքան քվե, որ մեծամասնություն լինեք, այս դիրքորոշումների ֆոնին, ի՞նչ իրավիճակ կլինի, Քոչարյանը պատասխանեց․«Իշխանությունն այս ամբողջ ընթացքում ասում էր՝ «եռագլուխ», այս նույն մարդիկ են, բոլորը մասնակցում են ընտրություններին Քոչարյանի համար։ Փորձում են հին ու նորի, սև ու սպիտակի գաղափարեը հետ բերել դաշտ։ Հնամաշ, այլևս չաշխատող գաղափար, ու տվյալ դեպքում ընդդիմադիր որոշ ուժեր ընդգծելով, որ իրենք ինքնուրույն են, իրենք որդեգրել են այսպիսի բացատրություն, ես իրենց հասկանում եմ։ Բայց սա իշխանության քարոզչությանը հակադրվելու գործիք է»։
Քոչարյանը վստահ է՝ Նիկոլ Փաշինյանն, իր խոսքով՝ «վստահության քվե չի ստանալու»։

Եթե Փաշինյանը պարտվի, արդյոք հեշտությամբ կթո՞ղնի իշխանությունը, հշետությամբ կգնա՞, այս հարցին էլ Քոչարյանը պատասխանեց․«Եթե չգնա, շատ վատ է ավարտվելու, շատ վատ»։
Թե ինչ նկատի ունի «շատ վատ է ավարտվելու» ասելով, Քոչարյանն ասաց՝ «արդեն ամենքն իր ֆանտազիայի համաձայն մտածի, թե ինչ է դա նշանակում»։
Նա վստահերցեց, որ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ վաղուց չի շփվել։

 

Նորություններ