Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունիս 08,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Հունիսի 8-ին՝ կեսօրից հետո, 9-12-ը՝ գիշերը և կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`
Հունիսի 8-ի երեկոյան, 9-12-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

