«3 անձի ձերբակալել են, ավտոմեքենաներն անհարկի տեղափոխում են պահպանման վայր»․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու | Region

«3 անձի ձերբակալել են, ավտոմեքենաներն անհարկի տեղափոխում են պահպանման վայր»․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու

Հունիս 07,2026 16:25

«Քիչ առաջ իրավապահները մուտք են գործել Գյումրու Նորավան թաղամասի բնակելի տներից մեկը, որտեղ ձերբակալել են մեր գրասենյակի ակտիվ աշխատակիցներին»։ Այս մասին հայտնեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ավետիս Առաքելյանը։

Ըստ նրա՝ իրենց համակիրների տներում խուզարկություններ են իրականացվել, նրանց ավտոմեքենաներն անհարկի տեղափոխում են պահպանման վայր։ Ձերբակալվածների գտնվելու վայրը,  պատգամավորի թեկնածուի խոսքով, հայտնի չէ։

Նորություններ