4 ընտրատեղամասից 120 ձայն վերադարձվել է ԲՀԿ-ին. Արման Աբովյան
Հունիս 08,2026 17:38
Արդեն ունենք տվյալ, որ ընդամենը 4 ընտրատեղամասից 120 ձայն վերադարձվել է մեզ, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը։
Սա բացահայտվել է վերահաշվարկի արդյունքում։
«Կան տվյալներ, որ այն պրոցեսները, որոնց մենք ականատես ենք, իրականում տեխնիկական բնույթ չեն կրում, այլ՝ քաղաքական։ Սա իմ հիմնավոր կասկածն ու ենթադրությունն է՝ հաշվի առնելով այն գործընթացները, որոնք կարող են ծավալվել ԱԺ-ում, եթե, օրինակ, լինի 3 ընդդիմադիր ուժ, և այլ պրոցես կգնա, եթե լինի 2 ընդդիմադիր ուժ»,-ասաց Աբովյանը։
