Պաշտոնական․ 2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ | Region

Պաշտոնական․ 2026-27թթ․ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ

Հունիս 08,2026 23:04

Այսօր՝ հունիսի 8-ին ՀՖՖ Գործադիր կոմիտեն առցանց քվեարկությամբ հաստատեց Հայաստանի Պրեմիեր լիգայի 2026-27թթ․ մրցաշրջանը 12 թիմով անցկացնելու առաջարկը։

Կողմ է քվեարկել Գործադիր կոմիտեի 12 անդամ, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

Առաջնության ձևաչափի ու լեգիոներների լիմիտի վերաբերյալ հարցերը կքննարվկեն ՀՖՖ Գործադիր կոմիտեի առաջիկա նիստում։

Հիշեցնենք, որ ավարտված 2025/26 մրցաշրջանում Հայաստանի առաջնությունն անցկացվել էր 10 թիմով։

armsport.am

Նորություններ