«Wizz Air»–ը գործարկել է չվերթեր դեպի Միացյալ Թագավորություն և Հունաստան
Հունիս 09,2026 10:40
«Wizz Air» ավիաընկերությունը հունիսի 8-ից մեկնարկել է Երևանի և Լոնդոնի միջև ուղիղ չվերթերը: Հայտնում են «Զվարթնոց» օդանավակայանից։
Նշվում է, որ թռիչքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լոնդոնի «Լյուտոն» օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ:
Հունիսի 7-ից ավիաընկերությունը մեկնարկել է նաև չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի: Չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր հինգշաբթի և կիրակի:
«Ավիատոմսերի համար՝ wizzair.com կամ կամ բջջային հավելված։
Շնորհավորում ենք մեր գոծընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ», – նշվում է հայտարարության մեջ:
