«Հայաստանն ընտրակաշառքի մեջ թաթախած այդ օլիգարխիկ ուժերին ջաղջախել ենք, գցել ենք գետնին, վրայով քայլել՝ քաղաքական իմաստով»․ Ալեքսանյան
«Քաղաքացիական պայամանգիր» կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Սյունիքի 35/65 տեղամասում զինվորների քվեարկությանը։
Նա պարզաբանել է՝ զինվորները հերթափոխով են գալիս քվերակության, դիրքերի զինվորները սպասում են մինչև զորամասի զինվորները քվեարկեն, հետո հերթափոխ է տեղի ունենում ու դիրքերի զինվորներն են գալիս քվեարկության․« Հիմա էդտեղ հազար ու մի լոգիստիկ հարցեր կան։ Ես խնդրում և պահանջում եմ մեր ընդիմադիր գործընկերներից, որ մեր զինվորների մասին խոսելիս, խոսեն շատ զգույշ և խոսեն շատ հարգանքով»։
Ընդդիմությունը քվեարկության օրը ահազանգել էր, որ ընտրատեղամասի փակվելուց րոպեներ առաջ «զինվորներ են բերել» քվեարկելու։ Ալեքսանյանն այս առնչությամբ նաև հիշեցրել է՝ ընդդիմությունը քաղաքացիներին հորդորում էին՝ եթե ընտրատեղամասի փակվելուց մեկ, երկու, հինգ րոպե առաջ մտնեք ներս, իրավունք ունեք քվեարկելու։
Ալեքսանյանը պնդեց՝ զինվորները 20։00-ից հետո չեն գնացել ընտրատեղամաս, նրանք այդ ժամին ընտրատեղամասում են եղել․«Եվ ես նախ ուզում եմ հասկանալ, թե այդ ի՞նչ վերաբերմունք է մեր զինվորների նկատմամբ, այդ ի՞նչ խոսույթ է ընդիմության կողմից կիրառվում։ Էդ սահմանում կանգնելուց զինվորներին ասում են՝ այո, կեցցե զինվորը, բայց քաղաքացիական պարտքը կատարելուց, ընտրության մասնակցելուց զինվորը դառավ ուրիշ բան, հա՞»։
Հակառակ ընդդիմության՝ ընտրակեղծիքների մասին պնդումների, Ալեքսանյանը հայտարարել է՝ ոչ մի ընտրակեղծիք տեղի չի ունեցել․«Ակնհայտ բան է տեղի ունեցել․ թվերը անցկացնելիս ակնհայտորեն մի տող բաց են թողել երկու տեղամասում, որի արդյունքում՝ ԲՀԿ-ից եթե չեմ չեմ սխալվում, իրենց ձայները գրվել էր 7-րդի դիմաց, 9-ինը՝ 8-ի դիմաց և այդպես շարունակ։
Նա ասել է, որ այդ ընտրատեղամասերից միայն 650 ձայն ՔՊ-ից պակաս էր համակարգ անցկացվել․«Մեր ընտրական համակարգը քանի որ աշխատում է ձեռքով ու մեխանիկական գործողություններով, այսինքն՝ թիվը բերում են, օպերատորը ձեռքով համակարգչի մեջ է անցկացնում և զերծ չի սխալներից։ Օրինակ ԲՀԿ-ի հետ կապված 22/18 տեղամասում, ըստ արձանագրության հավաքել է 7 ձայն բայց համակարգում ցույց է տալիս 22 ձայն»։
Լրագրողի այն հարցին՝ եթե «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտնի խորհդրարան, ապա հնարավո՞ր է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» խնդիրներ ունենա, նա նախ առաջարկել է ԲՀԿ-ին հետ վերադարձնել ժողովրդից գողացվածը․«Մենք անսահմանափակ փողի մեշոկով Հայաստան եկած, Հայաստանի քաղաքացիներին արտերկրից բռնաճնշումներով Հայաստան ուղարկող, ամբողջ Հայաստանն ընտրակաշառքի մեջ թաթախած այդ օլիգարխիկ ուժերին ջաղջախել ենք, գցել ենք գետնին և նրանց վրայով քայլել ենք՝ քաղաքական իմաստով։ ԲՀԿ-ի մասով, միակ առաջարկը, որ մենք ունենք և այս պահին էլ առաջարկում ենք՝ դա այն է, որ ժողովրդից գողացվածը մաքսիմալ արագ վերադարձնեն ժողովրդին։
Հայաստանում խնդիրներ ունեն միայն օիգարխները և նրանց «ընտրատասովչիկները»։ Հայաստանում առաջիկա 5 տարվա ընթացքում իրանք խնդիրներից չեն ազատվելու, իրենք էնքան խնդիր են ունենալու, որ ես չգիտեմ էլ ինչ է լինելու»։
Վահագան Ալեքսանյանի արտահայտած «ընտրատասովչիկ» արտահայտությունը վրդովվեցրեց լրագրողներին և լրագրողի այն հարցին, թե երբ «ընտրատասովչիկ» եք ասում, չե՞ք վիրավորում դրանով նաև այդ ուժերին ընտրող քաղաքացիներին, նա պատասխանել է, որ մտադրություն չի ունեցել վիրավորել ընդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներին․«Այն քաղաքացին, ով գնացել է ընտարտեղամաս և իր կամքով թեկուզ ընտրել է ամենառադիկալ ընդիմադիրին, ես խորագույն հարգանք ունեմ այդ քաղաքացու և նրա քաղաքացիական դիրքորոշման նկատմամբ ու դա մեր քաղաքական հավատամքն է և քաղաքացին պետք է քվեարկի իր քաղաքական համոզմունքներից ելնելով»։
«Ուժեղ Հայաստան»-ի՝ Սահմանադրական դատարան դիմելու մասին էլ Ալեքսանյանն ասել է․«Քանի որ ՔՊ-ի վստահված անձանցից մեկը, տեղամասերից մեկում ներկա է գտնվել ՔՊ-ի Հայաստանը ուրվագծող քարտեզը կրծքանշանով, իրենց տասովչիկների կողմից ընտրակաշառք ստացած քաղաքացին մտել է ընտրատեղամաս, տեսել է քարտեզը մեր վստահված անձի կրծքին, նրա մեջ արթնացել է խիղճը և նա չի քվեարկել ըստ «տասովչիկի» տրված ցուցման։ Իմ կարծիքով դա է լինելու իրենց Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի բովանդակությունը»։
Նրա ներկայացմամբ՝ Երևանի բոլոր շրջաններում ՔՊ-ն առաջատար է․«Չկա մի շրջան, որ մեզնից ավելի հավաքած ուժ լինի։
Գյումրիում ՔՊ-ն հավաքել է 50 %-ից ավել ձայն, մոտ 27000 քվե, սա ի պատասխան բոլոր այն եռագլխիկներին, որոնք պնդում էին թե Հայաստանում պետք է «Գյումրի 2» անենք և այս մասով ևս շնորհակալություն եմ հայտնում մեր գյումրեցիներին»։
Տիրուն Մարգարյան
