Խմել, թե չխմել․ այս է խնդիրը | Region

Խմել, թե չխմել․ այս է խնդիրը

Հունիս 10,2026 19:00

Արմավիրի մարզի բնակավայրեր մատակարավող ջրի մեջ աղերի քանակությունը և կոշտությունը նորմայից բարձր է։ Պնդումը ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնինն է։ Շատերն այդ պատճառով այլ տարածաշրջաններից բերված ջուրն են գնում շրջիկ ավտոցիստեռներից կամ բնակավայրերում տեղադրված ավտոմատ սարքավորումներից։

Ջրի կասկածելի որակի մասին խոսում են և՛ մարզի բնակիչները, և՛ փորձագետները։

Regions TV-ն հարցում է ուղարկել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ 2 կարևոր հարցադրումով․

-Առաջիկայում կա՞ արդյոք ՀՀ այլ տարածքներից խմելու ջրի մատակարարման, նոր ջրագծերի կառուցման ծրագիր։

 – Կա՞ արդյոք պատշաճ վերահսկողություն ջրի որակի վրա։

Պատասխան նամակում նշվում է, որ նախարարությունը քննարկումներ է անցկացրել Արմավիրի մարզպետի աշխատակազմի հետ, որտեղից պատասխանել են, որ արձանագրված շեղումների շտկման նպատակով Արմավիրի մարզի համայնքներում իրականացվում են մաքրման և վերականգնման աշխատանքներ։ Նշվում է նաև, որ ՀՀ այլ տարածքներից խմելու ջրի մատակարարման, նոր ջրագծերի կառուցման ծրագրեր դեռևս առկա չեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ