Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հունիս 12,2026 08:30

Հանրապետության տարածքում`

Հունիսի  12-15-ի գիշերը և կեսօրից հետո, 16-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 12-ի երեկոյան, 14-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Հհ 11.06

Երևան քաղաքում`

Հունիսի  16-ի կեսօրից հետո, 12-ին և 14-15-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հունիսի 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Երևան 11.06Երևան քաղաքի հունիսի 12-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան՝    34.7°C (1990թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան՝        8.5°C (1958թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան՝    21.5°C

Նորություններ