Լենուղիում հողն ու հողագործը պարապ չեն մնում | Region

Լենուղիում հողն ու հողագործը պարապ չեն մնում

Հունիս 11,2026 18:00

Արմավիրի մարզի Լենուղի գյուղի հողատարածքներում աշխատանքային եռուզեռ է։ Տեղի բնակչության հիմնական զբաղմունքը հողագործությունն է, մշակում են խաղող, բանջարեղեն և տարբեր մրգատեսակներ։

Գյուղատնտես Արմենակ Կոստանյանը Regions TV-ի հետ զրույցում ընդգծեց, որ իրենց գյուղում պարապ, անմշակ հողատարածքներ գրեթե չկան։ Լենուղի գյուղի հիմնական ճանապարհները բարեկարգ են։ Նոր մանկապարտեզն արդեն պատրաստ է շահագործման, նաև բուժկետ է կառուցվում։

Արմենակ Կոստանյանը կարևորում է այն հանգամանքը, որ երիտասարդները չեն լքում գյուղը, կապված են իրենց հող ու ջրին։ Չնայած առկա խնդիրներին ու դժվարություններին, մշակում են իրենց այգիներն ու բանջարանոցները, աշխատում են, չարչարվում, ընթացիկ զգալի ծախսեր անում՝ ստացած բերքը ժամանակին իրացնելու և եկամուտ ստանալու ակնկալիքով։

Տեսանյութը՝ առանց մեկնաբանության։

Նորություններ