Կեղծ ու մոլորեցնող լուրերի և ֆեյք էջերի ազդեցությունը․ հարցումներ Աշոցքում | Region

Կեղծ ու մոլորեցնող լուրերի և ֆեյք էջերի ազդեցությունը․ հարցումներ Աշոցքում

Հունիս 12,2026 18:00

Տեղեկատվական դարաշրջանում, երբ լուրերը մեզ են հասնում վայրկյանների ընթացքում, դրանց հետ մեկտեղ դաշտ են ներթափանցում նաև կեղծ և մոլորեցնող տեղեկությունները։ Ապատեղեկատվությունը տարածվում է տարբեր հարթակներով՝ ազդելով մարդկանց տրամադրությունների, որոշումների և անգամ առօրյա կյանքի վրա։

Regions TV-ն շարունակում է հարցումները Շիրակի մարզում։ Աշոցք համայնքում հարցման մասնակիցները նշեցին, որ ֆեյք էջեր ստեղծողների և կեղծ տեղեկություններ տարածողների հիմնական նպատակը մարդկանց մոլորեցնելն է, հասարակության մեջ անվստահություն ու պառակտում սերմանելը, ինչպես նաև վախի մթնոլորտ ստեղծելը։

Նրանք ընդգծեցին, որ նույնիսկ մեծ քաղաքների տեղեկատվական աղմուկից հեռու բնակավայրերում այսօր մարդիկ ստիպված են զգոն լինել և ամեն օր «ֆիլտրել» տեղեկատվական հոսքը՝ փորձելով տարբերել հավաստի տեղեկությունը կեղծից։

Նորություններ