Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում | Region

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Ապրիլ 01,2024 08:30

Հանրապետության տարածքում` ապրիլի 1-4-ը, 5-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, ապրիլի 4-ի և 5-ի ցերեկն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-3-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում ապրիլի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 5-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև։ Ապրիլի 4-ին սպասվում է քամու ուժգնացում` 12-15 մ/վ արագությամբ:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +5+7, վաղը ցերեկը՝ +21+23։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+17,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -1+2, ցերեկը՝ +12+16,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +17+19,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +12+15,

Լոռիում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +16+20,

Տավուշում գիշերը՝ +3+7, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12+14,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +16+21,

Արարատում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +22+24,

Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +22+24,

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -2+1, ցերեկը՝ +12+14,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +22+24,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +20+23,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +14+17։

Նորություններ