Ապատեղեկատվության աճը սոցցանցերի հայկական տիրույթում. բնակիչների մտահոգություններն ու մեդիափորձագետի դիտարկումները | Region

Ապատեղեկատվության աճը սոցցանցերի հայկական տիրույթում. բնակիչների մտահոգություններն ու մեդիափորձագետի դիտարկումները

Հունիս 15,2026 18:00

Վերջին ամիսներին սոցիալական հարթակների հայկական տիրույթում նկատելի է տարբեր անանուն և ոչ վստահելի էջերի ակտիվացում, որոնք տարածում են   մոլորեցնող և կեղծ տեղեկատվություն։ Ֆեյք լուրերի հոսքն ակտիվացավ հատկապես վերջին ընտրական գործընթացի ժամանակ, թեև այսօր էլ դրանք հազարներով թափառում են սոցցանցերում։ Ամեն օր օգտատերերը հանդիպում են նման լուրերի և շատ դեպքերում չեն կարողանում տարբերակել կեղծը հավաստի տեղեկատվությունից։

Թեմայի շուրջ Regions TV-ն Շիրակի մարզի Ախուրյան համայնքում կատարել է ուսումնասիրություն՝ հարցումների միջոցով ամփոփելով բնակիչների մտահոգություններն ու տեսակետները։

Մեդիափորձագետ Ալեքսանդր Մարտիրոսյանն արել է իր սեփական ուսումնասիրությունը։ Տարեսկզբից մոնիթորինգ են իրականացրել, և 5 ամսում ապատեղեկատվության շարունակական աճ են արձանագրել։

Ըստ մեդիափորձագետի՝ անհրաժեշտ է, որ լրատվամիջոցները նորացնեն իրենց առցանց տիրույթը, կիրառեն փաստերի ստուգման նորագույն գործիքներ, իսկ բնակիչներին խորհուրդ է տալիս տեղեկատվություն ստանալ բացառապես վստահելի և արժանահավատ աղբյուրներից, ստուգել կասկածելի տեղեկությունների իսկությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Նորություններ