Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով. Լեւոն Ազիզյան | Region

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով. Լեւոն Ազիզյան

Հունիս 15,2026 20:17

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը նոր տվյալներ է ներկայացրել Սևանա լճի վերաբերյալ.

2026 թվականի հունիսի 1–15-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 11 սանտիմետրով։

Հունիսի առաջին կեսին գրանցված նման բարձրացում վերջին անգամ դիտվել էր ավելի քան երեք տասնամյակ առաջ՝ 1993 թվականին։

Լճի մակարդակի բարձրացումը պայմանավորված է գետային ներհոսքով և առատ տեղումներով։

Նորություններ