4000 դրամ՝ Թալին հասնելու համար․ Արևուտ համայնքի գյուղերը՝ տրանսպորտային մեկուսացման մեջ
Հունիս 16,2026 19:00
Արագածոտնի մարզի Հակկո գյուղում խնդիրները բազմաշերտ են։ Տասնամյակներ շարունակ եզդիաբնակ գյուղում հանրային տրանսպորտ չի գործել։ Բնակիչները մոտակա բնակավայր հասնելու համար օգտվում են կամ տաքսի ծառայություններից կամ պատահական մեքենաներից։ Գյուղացիների խոսքով նրանք ամեն անգամ Թալին քաղաք հասնելու համար վճարում են 4000 դրամ։
Հակկոյի վարչական ղեկավար Համլետ Բուչնովը Regions TV-ի հետ զրույցում հաստատեց, որ խնդիրը լուրջ է, և նույն իրավիճակն է նաև հարևան բնակավայրերում։
Ըստ Արևուտ խոշորացված համայնքի ղեկավար Էդիկ Օսեյանի՝ իրենք մեկ անգամ ևս դիմել են Արագածոտնի մարզպետին, և հանրային տրանսպորտի հարցն այս պահին քննարկման փուլում է։
Մանրամասները՝ տեսանյութում։
