ԱԱ-2026․ Մեսսիի պատմական հեթ-տրիկը և աշխարհի չեմպիոնի վստահ մեկնարկը | Region

ԱԱ-2026․ Մեսսիի պատմական հեթ-տրիկը և աշխարհի չեմպիոնի վստահ մեկնարկը

Հունիս 17,2026 10:45

Աշխարհի 2026 թվականի առաջնության առաջին տուրի J խմբի մեկնարկային խաղում, ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի Կանզաս քաղաքի «Արոուհեդ» մարզադաշտում, աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը 3-0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ալժիրի ընտրանու նկատմամբ։

​Հանդիպման գլխավոր հերոս դարձավ Լիոնել Մեսսին, որն մասնակցեց իր թիմի բոլոր գոլային գրոհներին և դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Արգենտինացիների ավագը հաշիվը բացեց 17-րդ րոպեին, իսկ 60-րդ րոպեին կրկնապատկեց այն։ 76-րդ րոպեին Նիկո Գոնսալեսի փոխանցումից հետո Մեսսին խփեց իր երրորդ գնդակը՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը։

​Այս հանդիպումը պատմական նշանակություն ունեցավ լեգենդար ֆուտբոլիստի համար։ Սա Մեսսիի առաջին հեթ-տրիկն էր աշխարհի առաջնություններում, որի շնորհիվ նա իր գոլերի քանակը հասցրեց 16-ի՝ հավասարվելով մունդիալների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու, գերմանացի Միրոսլավ Կլոզեին։

Հաջորդ տուրում Արգենտինայի հավաքականը հունիսի 22-ին կմրցի Ավստրիայի, իսկ Ալժիրը հունիսի 23-ին կհանդիպի Հորդանանի ընտրանու հետ։

Հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ

armsport.am

Նորություններ