Գազատարը վնասվել է. Շիրակի մարզի 19 բնակավայր զրկվել են գազամատակարարումից
Հունիս 17,2026 11:32
Գազատարի վնասման պատճառով Շիրակի մարզի Արթիկ քաղաքն ու 18 գյուղեր զրկվել են գազամատակարարումից։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
«Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ժամը 09:45-ից դադարեցվել է Շիրակի մարզի Արթիկ քաղաքի, Հոռոմ, Հովտաշեն, Վարդաքար, Նոր Կյանք, Փանիկ, Անուշավան, Մեղրաշեն, Գետափ, Սպանդարյան, Արևշատ, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Հառիճ, Նահապետավան, Սարալանջ, Պեմզաշեն, Տուֆաշեն, Հայկասար բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը,–ասված է հաղորդագրության մեջ։
Գազամատակարարումը կվերականգնվի վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո։
