Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում
Հունիս 18,2026 08:30
Հանրապետության տարածքում`
Հունիսի 18-22-ի գիշերը և առավելապես երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 19-20-ին աստիճանաբար կբարձրանա ևս 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում`
Հունիսի 19-ին և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 18-ի, 20-ի և 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի հունիսի 18-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 36°C (2021թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 8.7°C (1981թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 22.5°C
