Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
Հունիս 18,2026 09:52
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Հակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած միջնորդությունը։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 17–ին, ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը` «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Դավիթ Ղազինյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։
