ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը 100 տոկոսանոց արդյունք ունի շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում | Region

ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը 100 տոկոսանոց արդյունք ունի շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում

Հունիս 18,2026 22:01

Հունիսի 15-ից 26-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:

Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, ՀՀ ներկայացուցիչներից երեք խաղափուլից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունի ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը, ով հանդես է գալիս մինչև 14 տարեկան պատանիների խմբում:

Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները 3-րդ խաղափուլից հետո՝

Տիգրան Համբարձումյան՝ 3 միավոր (Մ14)

Վաչե Հովակիմյան՝ 2.5 միավոր (Մ18)

Սոնա Կրկյաշարյան՝ 2.5 միավոր (Ա16)

Բենիկ Ագասարով՝ 2 միավոր (Մ16)

Տիգրան Սողոմոնյան՝ 2 միավոր (Մ16)

Արտեմ Մամիկոնյան՝ 2 միավոր (Մ14)

Անահիտ Մկրտչյան՝ 2 միավոր (Ա18)

Նվարդ Հայրապետյան՝ 2 միավոր (Ա18)

Գաբրիելա Հարությունյան՝ 2 միավոր (Ա14)

Անգելինա Միրաքյան՝ 2 միավոր (Ա14)

Վահե Սուքիասյան՝ 1.5 միավոր (Մ18)

Ռուդոլֆ Փաշիկյան՝ 1.5 միավոր (Մ18)։

Նորություններ