Ֆուտզալի ԱԱ որակավորման հիմնական փուլ․ Հայաստանի հավաքականն իմացավ մրցակիցներին | Region

Ֆուտզալի ԱԱ որակավորման հիմնական փուլ․ Հայաստանի հավաքականն իմացավ մրցակիցներին

Հունիս 19,2026 15:14

Հայտնի են ֆուտզալի Հայաստանի հավաքականի մրցակիցներն Աշխարհի 2028թ-ի առաջնության որակավորման հիմնական փուլում։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Մեր թիմն ընդգրկված է առաջին խմբում, որտեղ կհանդիպի Հունգարիայի ու Շվեդիայի հավաքականներին։

Որակավորման փուլում ընդգրկված է 36 թիմ, որոնք բաժանվել են 12 խմբի՝ յուրաքանչյուրում 3 թիմ։

Հանդիպումները կմեկնարկեն 2026թ-ի հոկտեմբերից և կշարունակվեն մինչև 2027թ-ի մարտ։

Նորություններ