Ֆեյք էջերի և ԱԲ-ով ստեղծված բովանդակության վտանգներն ու հանրության հակազդեցությունը․ փորձագետի դիտարկումները
Սոցցանցերի զարգացումը և տեղեկատվության արագ շրջանառությունը ստեղծել են այնպիսի միջավայր, որտեղ ցանկացած լուր կարող է շատ արագ հասնել միլիոնավոր մարդկանց՝ անկախ դրա հավաստիությունից։ Ֆեյք էջերն ու կեղծ հաշիվները ստեղծվում են քաղաքական, գաղափարական և քարոզչական նպատակներով, ու միտված են ազդելու հանրային կարծիքի վրա։
Առավել վտանգավոր դրսևորումներից մեկը թիրախային ազդեցությունն է։ Թիրախ կարող են դառնալ ինչպես քաղաքական հայացքներ ունեցող խմբեր, այլև կոնկրետ տարածաշրջանների բնակիչներ։ Նպատակն է ազդել նրանց վարքագծի և որոշումների վրա՝ օգտագործելով այնպիսի բովանդակություն, որը համապատասխանում է տվյալ լսարանի մտահոգություններին կամ զգացմունքներին։
Շիրակի մարզի Աշոցք համայնքում Regions TV-ի անցկացրած հարցումների ամփոփումից հետո պարզվեց, որ նրանց մտահոգություններին ավելացել է ևս մեկը՝ արհեստական բանականությամբ ստեղծված բովանդակությունը։
Ըստ հարցումների մասնակիցների՝ մեծ քաղաքների տեղեկատվական աղմուկից հեռու բնակավայրերում ևս մարդիկ ստիպված են զգոն լինել և ամեն օր «ֆիլտրել» տեղեկատվական հոսքը՝ փորձելով տարբերել հավաստի տեղեկությունը կեղծից։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը խորհուրդ է տալիս տեղեկատվության ընդունման ճիշտ «մենյու» կազմել։ Այս մոտեցման իմաստն այն է, որ մարդը տիրապետի տեղեկատվության սպառման որոշակի պարզ կանոնների։
Մանրամասները՝ տեսանյութում։
