Ինչպես պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից. ՀՀ ԱՆ ՀՎԿ Ազգային Կենտրոն | Region

Ինչպես պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթներից. ՀՀ ԱՆ ՀՎԿ Ազգային Կենտրոն

Հունիս 20,2026 20:35

ՀՀ ԱՆ ՀՎԿ Ազգային Կենտրոնը զգուշացնում է.

«Ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Դրանք հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ է գտնվում արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց պատշաճ պաշտպանության։

Ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։ Կարող են մաշկի վրա առաջացնել բշտիկներ, քոր, կարող է լինել այտուցվածություն։

Հիշեցում.

Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: ՈՒՄ ճառագայթման ինտենսիվությունն այս ժամերին առավելագունն է

Հագուստ

Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ: Անպայման կրել գլխարկ, ցանկալի է լայնեզր:

Օգտագործե՛ք արևապաշտպան քսուկ:

Կրե՛ք արևային ակնոց

Օգտագործե՛ք հնարավորինս շատ ջուր

Նախապատվությունը տվեք դյուրամարս սննդամթերի, խուսափեք կծու, թթու օգտագործելուց»:

Նորություններ