Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո | Region

Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո

Հունիս 21,2026 12:22

Հունիսի 15-26-ը Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում անցկացվում է 2026 թվականի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը 6 հնարավորից ունի 5.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները:

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը ունի 5 միավոր և կիսում է 2-րդ հորիզոնականը:

Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո.

Վաչե Հովակիմյան՝ 5.5 միավոր (Մ18)

Տիգրան Համբարձումյան՝ 5 միավոր (Մ14)

Բենիկ Ագասարով՝ 4 միավոր (Մ18)

Ռուդոլֆ Փաշիկյան՝ 4 միավոր (Մ18)

Վահե Սուքիասյան՝ 4 միավոր (Մ18)

Տիգրան Սողոմոնյան՝ 4 միավոր (Մ16)

Արտեմ Մամիկոնյան՝ 4 միավոր (Մ14)

Անահիտ Մկրտչյան՝ 3.5 միավոր (Ա18)

Նվարդ Հայրապետյան՝ 3.5 միավոր (Ա18)

Սոնա Կրկյաշարյան՝ 3.5 միավոր (Ա16)

Անգելինա Միրաքյան՝ 3 միավոր (Ա14)

Գաբրիելա Հարությունյան՝ 2.5 միավոր (Ա14):

Վաղը հանգստյան օր է: 7-րդ խաղափուլը կմեկնարկի հունիսի 22-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:

Նորություններ