Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին | Region

Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին

Հունիս 21,2026 21:59

Երկար սպասված շրջադարձ․ աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«2025 թվականի հունիսի 9-ից պահպանվող բացասական տարբերությունից հետո, առատ տեղումների և գետային ներհոսքի շնորհիվ, Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունիսի 21-ին հավասարվեց նախորդ տարվա նույն օրվա մակարդակին՝ 1900,72մ։ Տարվա սկզբից ի վեր Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ»,-հայտնում են կենտրոնից։

Նորություններ