Բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա 1 զոհ, 11 վիրավոր
Հունիս 22,2026 10:00
Հունիսի 22-ին՝ ժամը 06։15-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտենի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության ծառայողներ և ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Նախնական տվյալներով բախվել են «Ford» և «ZIL» մակնիշների ավտոմեքենաները. կա մեկ զոհ և տասնմեկ տուժած։
