Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին | Region

Հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ նախարարությունը մանրամասներ է հայտնել Արտենիի վթարից տուժածների մասին

Հունիս 22,2026 10:20

Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած:

Երեք տուժած գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանց առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

5 քաղաքացու առողջական վիճակը ծանր է, 3-ինը` թեթև: Մարզային բուժկենտրոններում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

 Հիշեցնենք, որ խոշոր ու ողբերգական ավտովթար է եղել Արագածոտնի մարզում:

Բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը։ «Գազել»-ը գլխիվայր հայտնվել է ձորում։ Կա 1 զոհ։

Նորություններ