Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել
Հունիս 22,2026 14:02
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել և սկսել է վայրէջք կատարել, հաղորդում է ՏԱՍՍ–ը` վկայակոչելով Flightradar-ի տվյալները։
Ինքնաթիռը պատրաստվում է վայրէջք կատարել Մախաչկալայի օդանավակայանում։
SHOT-ի տվյալներով՝ Boeing 737-800 ինքնաթիռից փոխանցվել է 7700 արտակարգ կոդը, երբ այն գտնվել է Դաղստանի երկնքում։
