Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը. ՀՀ ՆԳՆ
Հունիս 22,2026 14:46
Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայրից շուրջ 550մ հեռավորության վրա, ՆԳՆ փրկարար ծառայության ջրասուզակը հայտնաբերել է հունիսի 15-ից որոնվող 2013 թվականի ծնված Նարինե Մարտիրոսյանի մարմինը։
Որոնողական աշխատանքներին ներգրավվել էին փրկարարական և ոստիկանական ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու թռչող սարքեր, օգտագործվել են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։
