Մի ժամանակ նորմալ հոդվածներով էին գալիս հետևներիցս․ Սաղաթելյան | Region

Մի ժամանակ նորմալ հոդվածներով էին գալիս հետևներիցս․ Սաղաթելյան

Հունիս 23,2026 13:16

Այսօր առավոտյան քննչական կոմիտեն խուզարկել  է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանը և ավտոմեքենան։ ՀՀ քնչական կոմիտեն վաղ առավոտյան ժամը 08։00-ի սահմաններում ներխուժել էր բնակարան և խուզարկության շրջանակներում առգրավվել է  թանկարժեք զարդեր և որոշակի կանխիկ գումար, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Ինչ- որ քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն էին իրականացնում ԴԱՀԿ-ի պահանաջները չկատարելու համար։ Բավականին մեծ խմբով ամբողջ շենքը շրջափակել էին, ծիծաղելու է այս ամեն ինչը։ Մի ժամանակ նորմալ հոդվածներով էին գալիս, հիմա չգիտեմ ինչերով։ Սա հերթական յոթ տարիների  հետապնդումն է, հերթական ապօրինի գործընթացն է։ ԴԱՀԿ-ին ներգարվվել են պրոցեսների մեջ, ԴԱՀԿ-ն պահանջներ է ներկայացրել ապօրինի, մենք այդ շրջանակներում դիմել ենք վարչական դատարան զուտ ըիմ տարրական  իրավուքները պաշտպանելու համար։ Այս ընթացքում դատախազությունը շատ արագ գործ է հարուցել, ուղարկել քննչական վարույթ նախաձեռնելու»,- նշեց պատգամավորի թեկնածուն։

Նրա խոսքով` գործընթացը նոր է և ցանկացած սցենարի պատրաստ են․ «3 ամիս է՝ բզբզում էին։ Այս ընթացքում ԴԱՀԿ-ի հետ կա նամակագրությունը, չնայած նրան, որ  սա ապօրինի պահանջ է, մենք փորձել ենք նամակագրություն իրականացնել, պարզաբանում պահանջել, և ամեն անգամ չեն կարողացել մեր հարցերին պատասխան տալ և պարզաբանել: Մենք ցանկացած սցենարի պատրաստ ենք և  եթե կարծում են, որ մենք ընկրկելու ենք, նահանջելու ենք ու չգիտեմ ինչ, ուղղակի լավ չեն ճանաչում: Էս 8 տարվա անցած ճանապարհով իրենք պետք է արդեն  իրենց եզրակացությունները արած լինեին»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանի ներկայացմամբ՝ այս պահին քրեական գործ է հարուցված, ինքը դեռ կարգավիճակ չունի, բայց չի բացառում, որ որպես մեղադրյալ կներգրավեն․ «Կանչել են հարցաքննության, կարծում եմ՝ այդ ժամանակ պարզ կլինի»։

 Տիրուն Մարգարյան

Նորություններ