Ֆեյք էջերն ու կեղծ լուրերը կարո՞ղ են ազդել մարդկանց որոշումների վրա․ հարցումներ Արթիկ համայնքում
Այսօրվա իրականության մեջ մարդիկ գրեթե ամեն քայլափոխի բախվում են ապատեղեկատվությանը։ Ֆեյք էջերի և կեղծ լուրերի հեղինակներն ունեն իրենց լսարանն ու նպատակները, որոնց հասնելու համար կիրառում են տարբեր մեթոդներ՝ կեղծ լուրերի տարածումից մինչև խաբեության և զեղծարարության տարատեսակ դրսևորումներ։ Թեև զարգանում են նաև պայքարի գործիքներն ու մեխանիզմները, ապատեղեկատվության հոսքը դեռևս լուրջ մարտահրավեր է։
Regions TV-ն հարցումներ է անցկացրել Շիրակի մարզի Արթիկ համայնքի Նոր Կյանք և Անուշավան բնակավայրերում՝ պարզելու, թե կեղծ լուրերն ի՞նչ ազդեցություն են ունեցել բնակիչների հոգեբանության, ընկալումների և ընտրությունների ժամանակ սեփական որոշումների վրա։ Ըստ հարցման մասնակիցների՝ ֆեյք էջերի հեղինակների հիմնական նպատակը հասարակության մեջ պառակտում սերմանելն է, իսկ ընտրական գործընթացների ընթացքում՝ քաղաքացիներին ապակողմնորոշելը։
