Մենք դեռ մեր տղերքին Հայրենիք ունենք վերադարձնելու․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքը՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածնի ժամերգության ժամանակ․
Ուղերձ չարիքին՝ պատիվ ու անուն ունեցող հայությունը հող հանձնելու տրամադրություն չունի․
Տավուշից, Հայաստանի տարբեր շրջաններից, արտերկրից հայություն է այստեղ հավաքվել։ Սա ի՞նչ խորհուրդ ունի․ որքան էլ տարբեր ենք, մենք մեկ միություն ունենք, որը 2 կարևոր սյունից, գաղափարից է բաղկացած՝ Աստված և Հայրենիք։ Հայրենիք, որն այսօր ուղղակի տնքում է։
Հայրենիքը կանչում է մեզ ուղղակի։ Այդ կանչն է այսօր մեզ բոլորիս այստեղ է բերել։
Այստեղից ընդամենը մի քանի մետր է հեռու մեր հողում գտնվող թշնամին։ Սա ոչ ոսկեպարցու խնդիրն է, ոչ բաղանիսցու խնդիրն է, ոչ կիրանցցու խնդիրն է, այլ մեր բոլորի խնդիրն է։ Եթե դուք քրիստոնյա եք, ուրեմն դուք էլ հետևեք Քրիստոսի օրինակին։
Մեզ վախեցնում են պատերազմով։ Մեր երկրի ղեկավարությունը չի՛ կարող պատերազմ վարել, դրա համար է պատերազմը սարսափելի։
Զինվորականն ասում է՝ բա մեր ճակատին գրա՞ծ ա, որ մենք անընդհատ կռիվ անենք։ Այս պատգամը թող այստեղից գնա չարիքին, որ պատվախնդիր, պատիվ ու անուն ունեցող հայությունը որևէ ձևով հող հանձնելու տրամադրություն չունի, որքան էլ փորձեք պարտադրել դա
Մենք դեռ մեր տղերքին երազ ունենք վերադարձնելու՝ Հայրենիք ունենք վերադարձնելու։