Իրավապահները խուզարկում են Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տունը
Հունիս 25,2026 12:36
Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականցնում Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը։
Խուզարկությունն իրականացվում է «Հայաստան» դաշինքի համակիրների կողմից ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Օրեր առաջ՝ հունիսի 22-ին հակակոռուպցիոն կոմիտեն ենթադրյալ ընտրակաշառքի վերաբերյալ հերթական ձայնագրությունն էր հրապարակել, որտեղ հեռախոսազրույցի ժամանակ նշվում էր նաև Կարեն Սիմոնյանի անունը։
Հիշեցնենք, որ Սիմոնյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու է։
