Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով | Region

Կանդազի կալանքը փոխարինվեց տնային կալանքով

Հունիս 25,2026 16:53

Արթուր Ավանեսյանի (Կանդազ) նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, գործով առաջին դատական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց նրա խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամսով։ Դատավոր Սարգիս Դադոյանը որոշեց փոխարինել տնային կալանքով և բացակայելու արգելքով։

Նորություններ