ԱԱ-2026․ Հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից
Ֆուտբոլի Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում այսօր կայացան F խմբի հանդիպումները։
Նիդերլանդների հավաքականը 3-1 հաշվով հաղթեց Թունիսի ընտրանուն։ Մաստուրիի գոլին եվրոպացիները պատասխանեցին Բրոբիի ու Վան Հեկեի գոլերով, ևս մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց Շկիրին։ Նիդերլանդները ավարտեց խմբային փուլն առաջին տեղով և փլեյ-օֆֆում կհանդիպի Մարոկկոյի հետ:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Զուգահեռաբար ընթացող հանդիպմանը Ճապոնիայի հավաքականը ոչ-ոքի գրանցեց Շվեդիայի հետ՝ 1-1։ Մաեդայի գոլին սկանդինավցիների կազմում աչքի ընկավ Էլանգան։ Ճապոնիան երկրորդ տեղը զբաղեցրեց խմբում ու կհանդիպի փլեյ-օֆֆում Բրազիլիայի հետ։ Շվեդիան ևս դուրս եկավ փլեյ-օֆֆ երրորդ տեղով, քանի որ անկախ մյուս խմբերում արդյունքներից, Շվեդիան կլինի երրորդ տեղ զբաղեցրած թիմերի լավագույն ութնյակում։ Նրանց մրցակիցը դեռ հայտնի չէ։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Այսպիսով՝ խմբի վերջնական մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
Նիդերլանդներ — 7 միավոր
Ճապոնիա — 5
Շվեդիա — 4
Թունիս — 0
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ում 1/16 փուլի եզրափակիչի ուղեգիր են նվաճում խմբերում առաջին ու երկրորդ տեղ զբաղեցրած հավաքականներն ու երրորդ տեղ գրաված լավագույն արդյունքով 8 թիմեր:
Այս պահի դրությամբ արդեն 18 ազգային հավաքական երաշխավորել է իր մասնակցությունը մունդիալի 1/16 եզրափակիչում։ Պայքարը հաջորդ փուլում շարունակելու իրավունք են նվաճել հետևյալ երկրների ընտրանիները՝
Հարավաֆրիկյան Հանրապետություն (ՀԱՀ)
Մեքսիկա
Կանադա
Շվեյցարիա
Մարոկկո
Բրազիլիա
Գերմանիա
ԱՄՆ
Ֆրանսիա
Արգենտինա
Կոլումբիա
Նորվեգիա
Բոսնիա և Հերցեգովինա
Կոտ դ՛Իվուար
Էկվադոր
Նիդերլանդներ
Շվեդիա
Ճապոնիա
Բոսնիա և Հերցեգովինան, Էկվադորը և Շվեդիան փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել են իրենց խմբում զբաղեցնելով երրորդ տեղը։
Հիշեցնենք, որ մրցաշարն ընթանում է հունիսի 11-ից հուլիսի 19-ը Հյուսիսային Ամերիկայի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։
Այսպիսով, արդեն հայտնի է 1/16 եզրափակիչի 4 զույգ․
ԱՄՆ — Բոսնիա և Հերցեգովինա
Կանադա — ՀԱՀ
Ճապոնիա — Բրազիլիա
Նիդերլանդներ — Թունիս
