FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով | Region

FLYONE ARMENIA ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Երևան-Տաշքենդ-Երևան երթուղով

Հունիս 26,2026 12:31

«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը ս.թ. հուլիսի 26-ից մեկնարկելու է Երևան – Տաշքենդ – Երևան երթուղով չվերթերը: Այս մասին հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flyone.am կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

Նորություններ