Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել Միշուստինի և Փաշինյանի միջև
Հուլիս 01,2026 14:53
Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ կայացել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է նաև, որ կառավարությունների ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցության հրատապ հարցերը։
