Կարո՞ղ են կեղծ լուրերը ձևավորել հանրային տրամադրություններ․ հարցումներ Արթիկ համայնքի բնակավայրերում | Region

Կարո՞ղ են կեղծ լուրերը ձևավորել հանրային տրամադրություններ․ հարցումներ Արթիկ համայնքի բնակավայրերում

Հուլիս 02,2026 18:00

Մեդիան այսօր առանցքային դեր ունի հանրային տրամադրությունների ձևավորման գործում։ Սակայն հայաստանյան տեղեկատվական դաշտում այն հաճախ ոչ միայն տեղեկացնելու, այլև բացասական ֆոն և լարվածություն ստեղծելու գործիք է դառնում։ Այդ երևույթի ամենավտանգավոր դրսևորումներից մեկը ապատեղեկատվությունն է, որը զգալի ազդեցություն է ունենում հանրային կարծիքի ձևավորման վրա։

Կեղծ և կասկածելի տեղեկություններ տարածողները լավ ուսումնասիրում են հասարակության խոցելի խմբերը և իրենց լսարանը՝ փորձելով ազդել մարդկանց ընկալումների ու վարքագծի վրա։ Ապատեղեկատվությունն առավել ակտիվ տարածվում է ճգնաժամային իրավիճակներում, երբ մարդիկ առավել զգայուն են։

Regions TV-ն հարցումներ է անցկացրել Արթիկ համայնքում՝ պարզելու, թե ի՞նչ նպատակ են հետապնդում կեղծ լուրեր տարածողները և ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ դրանք հասարակության վրա։ Հարցվածների մեծ մասը համոզված է, որ ապատեղեկատվության հիմնական նպատակը մարդկանց խուճապի մատնելը, ապակողմնորոշելը և հանրության շրջանում անվստահության մթնոլորտ ձևավորելն է։

Ըստ հարցված բնակիչների՝ թեև ոչ բոլորն են հավատում կասկածելի տեղեկություններին, այնուամենայնիվ դրանք կարող են ազդել մարդկանց տրամադրությունների, որոշումների և հասարակական վստահության մակարդակի վրա։

Նորություններ