Պաշտոնական. Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը | Region

Պաշտոնական. Երևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը

Հուլիս 02,2026 21:25

Ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի 2026/27 մրցաշրջանի նախնական փուլի հանդիպումները կկայանան Երևանում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։

Հուլիսի 8-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում կկայանա նախնական և հիմնական փուլի վիճակահանությունը։ Ձևաչափը հետևյալն է․

— 32 ցածր վարկանիշ ունեցող ակումբ մասնակցում է նախնական փուլին:

— Թիմերը բաժանվում են 8 խմբի՝ յուրաքանչյուրում 4 թիմ։ Յուրքանչյուր խմբի հանդիպումները կայանում են մինի-մրցաշարի ձևաչափով՝ նախապես ընտրված 8 քաղաքներում։

— Խմբերի հաղթողները հաջորդ՝ հիմնական փուլին մասնակցելու իրավունք են ստանում։

Նախնական փուլի խաղերը կկայանան օգոստոսի 25-30-ը, հիմնական փուլինը՝ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը։ Նոյեմբերի 4-ից կսկսվի փլեյ-օֆֆը, իսկ եզրափակիչները կկայանան մայիսին։

Հայաստանը 2026/27 մրցաշրջանում ներկայացնելու է «Յունիսպորտը»։ Մեր չեմպիոնն ավարտված մրցաշրջանում անպարտելի էր և՛ Հայաստանի Բարձրագույն խմբում, և՛ Հայաստանի Գավաթի խաղարկությունում։

armsort.am

Նորություններ