Պատմական ռեկորդ. 41-ամյա Ռոնալդուն անգերազանցելի ցուցանիշ է գրանցել ԱԱ-2026-ում
Պորտուգալիայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում է նոր էջեր գրել համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։ Նա դարձել է առաջին ֆուտբոլիստը, որը մասնակցում է Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլի հանդիպմանը 41 տարեկան հասակում։ Այս բացառիկ ցուցանիշի մասին X սոցիալական ցանցում հայտնել է վիճակագրական OptaJoao ռեսուրսը։
ԱԱ-2026-ի 1/16 եզրափակչի շրջանակներում Պորտուգալիան մրցում է Խորվաթիայի ընտրանու հետ, և Ռոնալդուն խաղադաշտ է դուրս եկել հենց մեկնարկային րոպեներից (այս պահին հանդիպման հաշիվը չի բացվել՝ 0:0):
Պորտուգալիայի հավաքականը փլեյ-օֆֆի ուղեգիր է նվաճել՝ K խմբում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Խորվաթիայի ընտրանին նույնպես երկրորդն էր իր՝ L քառյակում։
2026 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունն անցկացվում է Հյուսիսային Ամերիկայի երեք երկրներում՝ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ Մրցաշարը մեկնարկել է հունիսի 11-ին և կեզրափակվի հուլիսի 19-ին։
Հիշեցնենք, որ Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականին Կատարում կայացած դրամատիկ եզրափակիչում հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ֆրանսիային (հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3:3 հաշվով)։
