Այդ գավաթը նրան պակասում է. Պորտուգալիայի հավաքականը մտադիր է Մունդիալը նվաճել հանուն Ռոնալդուի
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն հայտարարել է, որ ազգային թիմի գլխավոր նպատակներից մեկն ԱԱ-2026-ի գավաթը հանուն ավագ Կրիշտիանու Ռոնալդուի նվաճելն է։
Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի 1/16 եզրափակիչում Պորտուգալիան լարված պայքարում 2:1 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի նկատմամբ: Հաղթական խաղում 41-ամյա Ռոնալդուն աչքի ընկավ անվրեպ իրացված 11-մետրանոցով:
«Ֆուտբոլն անկանխատեսելի է։ Խորվաթիայի հավաքականն ուժեղ խաղացողներ ունի, և հանդիպումը իսկական տոն էր երկրպագուների համար։ Եթե ես պարզապես հանդիսատես լինեի տրիբունայում, մարզադաշտից տուն կգնայի անչափ երջանիկ:
Հիմա մենք պետք է հանգստանանք։ Առջևում Իսպանիան է՝ չափազանց բարդ մրցակից։ Մենք հարգում ենք այդ թիմին, բայց ցանկանում ենք հաղթել։ Մենք կարող ենք հեռուն գնալ այս մրցաշարում։ Մենք ուզում ենք նվաճել աշխարհի առաջնության գավաթը Կրիշտիանու Ռոնալդուի համար. դա միակ տիտղոսն է, որը պակասում է նրան։ Նա ամբողջովին նվիրվում և անմնացորդ պայքարում է յուրաքանչյուր խաղում»,- Լեաուի խոսքերն է մեջբերում A Bola-ն։
1/8 եզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը կմրցի Իսպանիայի ընտրանու հետ։ Պիրենեյան թեժ դերբին կկայանա հուլիսի 6-ին ԱՄՆ-ի Դալաս քաղաքում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
