Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել
Հուլիս 04,2026 14:14
Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել, որ ուժգնությունը մի քանի րոպեում G3-ից աճել է մինչև G3.33։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Մինչ այս հաղորդագրությունը գրվում էր, փոթորիկը հասավ G3.33-ի։ Սա տարվա երկրորդ իրադարձությունն է», – հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտը։
