9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. Վահագն Հովակիմյան
Հուլիս 04,2026 20:53
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«ՀՀ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց ՀՀ ԿԸՀ հունիսի 14-ի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին 259-Ա որոշումը, ըստ որի, 9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն.
«Քաղաքացիական պայմանագիր»՝ 64 պատգամավոր,
«Ուժեղ Հայաստան» դաշինք՝ 29 պատգամավոր,
«Հայաստան» դաշինք՝ 12 պատգամավոր»։
Նշենք, որ այսօր ՍԴ–ն հրապարակեց ընտրությունների արդյունքները վիճարկող որոշումը, որով անփոփոխ թողեց ԿԸՀ կայացրած որոշումը ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
