Կայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվի | Region

Կայծակից վնասված կամրջի վերականգնումը գրեթե ավարտվել է․ վաղվանից երթևեկությունը կբացվի

Հուլիս 06,2026 14:50

Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատվածում կայծակի հարվածից վնասված կամրջի վերականգնումն ավարտական փուլում է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Կամրջի վնասված հեծանները փոխարինվել են նորերով։ Այս օրերին արդեն երթևեկամասում տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկը։

Վաղվանից կամրջով բնականոն երթևեկությունը կվերականգնվի։

Հիշեցնենք, որ Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել։

Նորություններ