Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է | Region

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է

Հուլիս 06,2026 19:54

Գագիկ Ծառուկյանը ձերբակալվել է ու կներկայացվի դատարան՝ կալանքի համար։ Այս մասին հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:

ԲՀԿ առաջնորդի տանը կատարված խուզարկությունն ավարտվել է։

Այսօր առավոտյան իրավապահները խուզարկություններ էին իրականացնում Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի քանի տասնյակ ընկերություններում ու բնակարանաններում Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում։

Հայտնի է, որ կապարակնքվել է ՀԱՕԿ-ի շենքը, «Արարատցեմենտ» գործարանը,, Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու Կոմբինատը, «Մուլտի Սթոուն» ընկերությունը։

Այս տարվա հունիսի վերջին Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել, նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու հոդվածով։

 

Նորություններ