Արագածոտնի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ | Region

Արագածոտնի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Volvo» մակնիշի բեռնատարը․ կա 3 զոհ

Հուլիս 06,2026 23:11

Հուլիսի 6-ին՝ ժամը 17։37-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության օպերատիվ խմբեր։

Ըստ նախնական տվյալների` բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կա երեք զոհ։

Նորություններ